Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Փնտրում ենք

Փնտրում ենք
25.07.2024 | 20:12

Չէ՞ որ Աստծուն փնտրում ենք թերահավատորեն, փնտրում ենք եկեղեցու գավիթներում, գմբեթների ներքո, քարոզների մեջ մարգարեների և, իհարկե, սուրբ գրքերում։

Այնուհանդերձ, հայտնաբերում ենք Նրան նորեն, հայտնաբերում ենք ստվերախիտ անտառներից փախստական կանչերում կատվառյուծի, տվնջական աստղերի ճառագող հայացքներում, ճախրանքում արծիվների և կամ՝ օվկիանոսի խորխորատներում, գունախաղերում ծիածանների…

Մարգարիտ Դերանց

Հ.Գ.

Հատված` «Ջրահարսի անեծքը» էսսեից

Դիտվել է՝ 4347

Մեկնաբանություններ